Արտաքին 2 տարի առաջ - 16:20 16-11-2023

Թուրքիայում կոմունիստները կոչ են արել քննարկել ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը

Թուրքիայի Կոմունիստական կուսակցությունը «ամոթալի» է անվանել, որ երկրի մեջլիսը քննարկելու են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը հաստատելու հարցը և կոչ է արել քննարկել ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովն սկսելու է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի քննարկումը։


«Այդ հարցն ամոթալի է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի համար»,- նշվել է կուսակցության հայտարարությունում։

Հաղորդվում է, որ Ուկրաինայում ճգնաժամն սկսվելուց հետո «Հյուսիսային Եվրոպայում նոր անդամներ ունենալու ՆԱՏՕ-ի փորձերը թափ են հավաքել»։ Կուսակցությունն ընդգծել է, որ այս ամենից հետո օրակարգ մտավ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հարցը։

«Գործընթացի առաջին արդյունքը դարձավ Ֆինլանդիայի ընդունումը այս տարվա մարտին։ Ցավոք, այս հարցում եւս Ազգային մեծ ժողովը լուրջ անհաջողություն ունեցավ՝ քվեարկելով Ֆինլանդիայի անդամակցության օգտին։

Արեւմտյան իմպերիալիստական տերությունները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, կողմ են լարվածության պահպանմանը տարածաշրջանում»,- նշվել է կուսակցության հայտարարությունում, որը ՆԱՏՕ-ն անվանել է «ահաբեկչական կազմակերպություն։

Այն ի սկզբանե խաղաղություն չի բերել իր անդամներին եւ այլ երկրների ժողովուրդներին։ Հակառակը, ահաբեկություն է տարածել եւ կազմակերպել զանգվածային սպանություններ այն երկրներում, որոնց դեմ ուղղել է իր գործունեությունը։ Նա միջամտել է այլ երկրների ներքին գործերին կամ ուղիղ պատերազմ վարելով, կամ օգտագործելով հակապարտիզանական գործողությունների, սպանությունների եւ հեղաշրջումների տակտիկան։ Նա թույլ չի տվել աշխատավորներին ձայն բարձրացնել եւ չի երկնչել ամենաարյունալի նախաձեռնությունների ձեռնարկումից։ Աշխարհը պետք է ազատվի ՆԱՏՕ-ից։ Առաջին քայլն այդ ուղղությամբ մեր երկրի եւ մյուս անդամների դուրս գալն է ՆԱՏՕ-ից։ Ազգային մեծ ժողովի արտաքին գործերի հանձնաժողովը պետք է օրակարգ մտցնի ոչ թե ՆԱՏՕ-ի չընդլայնվելը, այլ Թուրքիայի դուրս գալն այդ արյունալի կազմակերպությունից»,- նշվել է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին