Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:20 16-11-2023

Նոյեմբերի 20-ից Փոքր կենտրոն մտնող բեռնատարները կտուգանվեն

Երևանի քաղաքապետարանի որոշմամբ նոյեմբերի 13-ից մայրաքաղաքի կենտրոնում՝ Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն փողոցների միջև ընկած տարածքում, արգելվում է 2,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների երթևեկությունը։ Սահմանափակումը գործում է ժամը 7-ից մինչև 21-ը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Նպատակը մայրաքաղաքի կենտրոնի ավելի քան 40 փողոցում ու պողոտայում երթևեկության ծանրաբեռնվածության բեռնաթափումն է։ Մայրաքաղաքում փողոցներն արդեն կահավորվել են բեռնատարների երթևեկությունն արգելող համապատասխան ճանապարհային նշաններով։ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» նշանի ազդեցությունը չի տարածվում`

– ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների վրա,

– ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների սպասարկման և նորոգման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների վրա,

-անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների վրա,

– գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի տրանսպորտային միջոցների վրա,

– այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշանների ազդման գոտում գտնվող օբյեկտները, ինչպես նաև պատկանում կամ սպասարկում են նշված գոտում բնակվող կամ աշխատող քաղաքացիներին:

Նոյեմբերի 20-ից պարեկային ծառայությունը կիրառելու է վարչական ներգործության միջոցներ։

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց