Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 20:32 15-11-2023

Զախարովան նշել է՝ երկու աթոռի վրա նստելու փորձը երբեք լավ բանի չի հանգեցրել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է՝ ՌԴ-նՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելն ու Երևանին արևմտյան սպառազինությունների մատակարարումը Ռուսաստանը դիտարկում է որպես փոխկապակցված իրադարձություններ։ Այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

ՌԴ ԱԳՆ խոսնակը շեշտել է՝ միաժամանակ երկու աթոռի վրա նստելու փորձը երբեք որևէ մեկին լավ բանի չի հանգեցրել։

«Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ու քայլերը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց հրաժարվելը, պարոն Գրիգորյանի անկեղծությունները Հայաստանի, այսպես կոչված, «եվրաինտեգրման» կամ «արտադաշինքային կարգավիճակի» վերաբերյալ, հանրապետությանն արևմտյան զենքի մատակարարումների մեծացումը, Երևանի անսպասելի, այսպես կոչված, «բարեկամությունը» Կիևի ռեժիմի հետ, մենք դիտարկում ենք «որպես մեկ շղթայի օղակներ»։

Ի՞նչ է նշանակում պոկել, մենք ինքնիշխան պետություններ ենք, մեր միջպետական ​​պայմանագրերը բոլորը կամավոր են կնքվել, ավելին, դրանք կոնկրետ արդյունք են տալիս։ Այդ արդյունքը կա, խոսքը բոնուսների մասին է, որ Հայաստանը ստանում է որպես պետություն՝ տնտեսական, ֆինանսական, էներգետիկ։ Ահա թե ինչից են փորձում զրկել Հայաստանին։

Մեր կողմից համոզված ենք, որ դա լիովին հակասում է հանրապետության, հայ ժողովրդի հիմնարար շահերին, ոչ թե այն պատճառով, որ մենք այդպես ենք կարծում, այլ որովհետև այդ մասին են խոսում բոլոր այն հավաստիացումներն ու խոստումները, որ հայ ժողովրդին տվել է Հայաստանի քաղաքական վերնախավը:

Եվ մեզ թվում է, որ դա ընդհանուր տարածաշրջանում կայունության հաստատման դեմ է գործում։ Ըստ երևույթին, Հայաստանի իշխանությունները չեն մոռացել, որ երկրի բարեկեցությունը մեծապես հիմնված էր Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից ստացած առավելությունների վրա։ Սրանք իրական թվեր են և փաստեր։

Այս ամենը պահպանելու համար մեր գործընկերները դիմում են մեզ, միաժամանակ քայլեր են ձեռնարկում, հատկապես անվտանգության ոլորտում, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին և անտեսում Ռուսաստանի շահերը։ Սա ի՞նչ է՝ երկու աթոռի վրա նստելու փորձ։ Եթե ​​սա երկու աթոռի վրա նստելու փորձ է, ապա, այն, իհարկե, ոչ մի լավ բանի չի հանգեցնիլ»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան