Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:20 14-11-2023

Ծորակից հա՛մ մենք ենք օգտվում, հա՛մ շները. վթարային շենքի բնակիչ 

Գյումրեցի 80-ամյա Քնարիկ Մկրտչյանը երկար տարիներ մաթեմատիկա է դասավանդել դպրոցում։ Հիմա Գյումրիի վթարային շենքերից մեկում է ապրում, որտեղ ինչպես ինքն է ասում՝ամեն ապրած օրը իսկական ապաշխարանք է։ Տարեց կինը ամեն օր դույլերով շենքի բակից է ջուրը տուն տանում։

«Շունն էլ գարուն գելնի... էս ինչ է մեր քաշածը, գիդեմ-չիդեմ էս շենքը էս է, 16 տարի ըստեղ եմ։ Կըսեն՝ մեզի սերտիֆիկատ պտի տան, որ տուն առնինք։ Գետինը մտնիք, թե դուք երկիր եք, ինչ սերտիֆիկատ, էդ փողով տուն ես կռնա՞մ առնիմ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է գյումրեցի կինը։

Տիկին Քնարիկը ցույց է տալիս բակի ծորակն ու ասում.
«Էս մի ծորակն է, որից հա՛մ մենք ենք օգտվում, հա՛մ շները»։

Քնարիկ Մկրտչյանը արդեն չի էլ հիշում, թե տարվա ընթացքում քանի դիմում է գրել Շիրակի մարզպետին, վարչապետի աշխատակազմին, բայց ոչ մի արձագանք։ 80-ամյա կինը սրտնեղում է, որ մարզպետներ ու քաղաքապետեր են փոխվում, բայց իրենց հարցը լուծում չի ստանում։ Ասում է՝ ամեն տարի դեկտեմբերի 7-ին գալիս խոստումներ են տալիս, բայց խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին