Արտաքին 2 տարի առաջ - 17:40 11-11-2023

Հունգարիայում Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով ազգային խորհրդակցություն կանցկացնեն

Հունգարիայում կայանալիք ազգային խորհրդակցության հարցերից մեկը նվիրված կլինի Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցությանը։

Հունգարացիներին կհարցնեն, թե արդյոք նրանք ցանկանում են Կիևին տեսնել համայնքում։

«ՌԻԱ Նովոստի»-ին հայտնում է, որ այդ մասին ասել է Հունգարիայի ԱԳՆ պետքարտուղար Տամաշ Մենցերը, ով պատասխանատու է երկկողմ հարաբերությունների համար։

«Ձեր կարծիքով՝ Ուկրաինայի տեղը Եվրամիությունո՞ւմ է։ Ձեր կարծիքը արտահայտե՛ք ազգային խորհրդակցության ժամանակ, որը շուտով կսկսվի», - ասել է Մենցերն իր տեսաուղերձում։

Նա նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին այժմ կնշանակի ռազմական գործողությունների տեղափոխում համայնքի տարածք։ Բացի այդ, Մենցերն ընդգծել է, որ Ուկրաինան խախտում է Անդրկարպատիայում հունգարական ազգային փոքրամասնության իրավունքները, և եթե Կիևն անդամագրվի ԵՄ-ին, ապա նրան պետք է հատկացնի եվրոպական ռեսուրսների զգալի մասը։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր ազգային խորհրդակցության մեկնարկի մասին, որի ընթացքում կպարզվի երկրի բնակչության կարծիքը Ուկրաինային աջակցելու, ԵՄ-ին նրա անդամակցության, նրան զենք ուղարկելու, ինչպես նաև ուկրաինական հացահատիկի մատակարարման վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել