Ներքին 2 տարի առաջ - 10:45 09-11-2023

Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. կա վիրավոր. shamshyan.com

Ոստիկանները բացահայտել են ծանր հանցագործություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Նոյեմբերի 5-ին Ապագա գյուղի հարակից տարածքում Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը ճանապարհը չզիճելու համար վիճաբանել են Արարատի մարզի բնակիչ, 52-ամյա Խոդեդա Ֆ.-ի հետ, որը եղել է Mercedes-ի վարորդը:

Վիճաբանության ժամանակ հնչել են փոխադարձ հայհոյանքներ, եղել է քաշքշոց: Վիճաբանությանն ականատես են եղել Mercedes-ի 2 կին ուղևորները:

Վիճաբանությունից հետո Խոդեդա Ֆ.-ի որդիները նախապես պայմանավորվելով՝ հաջորդ օրը հանդիպում են իրենց հոր հետ վիճաբանություն ունեցած անձանց ու նրանց ընկերների հետ, վիճաբանում, որի ժամանակ Խոդեդա Ֆ.-ի որդին իր ինքնաձիգով կրակահերթ է արձակում հավաքվածների ու նրանցից մեկի ավտոմեքենայի ուղղությամբ:

Կրակոցների հետևանքով նրանցից մեկը հրազենային վնասվածք է ստացել ոտքի հատվածում, մյուսները փախել են:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար