Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 08:54 06-11-2023

Արցախում զոհված խաղաղապահների ընտանիքները 1 մլն ռուբլու չափով օգնություն կստանան

Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքներին 1 մլն ռուբլու օգնություն կտրամադրվի Ռուսաստանի Խաղաղության հիմնադրամից։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է ՌԽՀ վարչության նախագահ, ՌԼԴԿ-ի առաջնորդ Լեոնիդ Սլուցկին։

«Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքները 1 միլիոն ռուբլու օգնություն կստանան Ռուսաստանի Խաղաղության հիմնադրամից։ Սեպտեմբերի 20-ին մեր զինվորականները հարձակման ենթարկվեցին և զոհվեցին։ Մենք պարտավոր ենք աջակցել նրանց ընտանիքներին: Ողբերգությունից անցել է մեկ ամիս, բայց մենք թույլ չենք տա, որ այն մոռացվի։ Խաղաղության հիմնադրամը, իմ անձնական վերահսկողության ներքո, կշարունակի օգնել խաղաղապահների հարազատներին»,- գրել է Սլուցկին։

Ըստ ՌԼԴԿ-ի ղեկավարի, Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հերոսների ընտանիքները մենակ չմնան իրենց դժվարությունների հետ։

«Խաղաղության պահպանումն անվերապահ սխրանք է: Մեր քաջարի մարտիկները իրենց պարտքն էին կատարում՝ պաշտպանելով խաղաղ բնակիչներին, փորձելով կանխել արյունահեղությունը: Նրանց սխրանքը չի մոռացվի: Հավերժ հիշատակ»,- եզրափակել է Սլուցկին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 20-ին հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի Ջանյաթաղ գյուղի մոտակայքում ռուս խաղաղապահներով մեքենան հրաձգության է ենթարկվել, և զինծառայողները զոհվել են։ Գերատեսչությունը հավելել էր, որ տեղում աշխատում են ՌԴ և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները։ Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներողություն էր խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և խորը ցավակցություն հայտնել Ղարաբաղում ռուսաստանցի զինվորականների ողբերգական մահվան կապակցությամբ, հայտարարել, որ ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ մանրակրկիտ հետաքննություն է իրականացվելու, և մեղավորները կպատժվեն։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը