Արտաքին 2 տարի առաջ - 18:22 31-10-2023

Ըստ Վրաստանի վարչապետի՝ Թուրքիան տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկն է

Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ։ Ղարիբաշվիլին իր տիկնոջ հետ ներկա է գտնվել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված արարողությանը, որը կազմակերպվել էր Վրաստանի թուրքական դեսպանատանը։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Շնորհավորական ուղերձում նշվում է, որ Թուրքիան և Վրաստանն ունեն ամուր կապեր։

«Վրաստանը և Թուրքիան կապող դեր են խաղում Եվրոպայի և Ասիայի միջև։ Այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տրանսպորտը և էներգետիկան, կմնան շարժիչ ուժ Միջին միջանցքով մեր երկրների միջև հարաբերությունների խորացման համար։ Ուրախ եմ, որ մեր երկրները հավատարիմ են տարածաշրջանային էներգետիկ և ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, ներառյալ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում նախագծերը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին:

Հավասարապես կարևոր է նշել, որ մեր համագործակցությունն անգնահատելի է ոչ միայն փոխադարձ տնտեսական ձեռքբերումների, այլ նաև մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման համար՝ հատկապես հաշվի առնելով անվտանգության ներկայիս տագնապալի իրավիճակը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում»,- նշել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ 100 տարվա ընթացքում Թուրքիան դարձել է հիմնական քաղաքական և տնտեսական խաղացողներից մեկը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ համաշխարհային մակարդակում։

Ամենից շատ դիտված

22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
23:13 Հայացքների մենամարտ. Արման Ծառուկյանն ու Ռուֆին դեմ առ դեմ հանդիպել են UFC 331-ից առաջ
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»