Ներքին 2 տարի առաջ - 14:34 30-10-2023

Զանգելան-Երևան թռիչք․ Փաշինյանի խաղաղության դարաշրջանը

Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել ինքնաթիռ, որը ըստ օնլայն հարթակի չվերթն իրականացրել է Ադրբեջանի Հանրապետության օկուպացված Զանգելանից՝ Կովսական։
​​​​
Oragir.News-ը առցանց հարթակում ֆիքսել է Զանգելան-Երևան L-410 թռիչքի ընթացքը։



Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից պարզաբանեցին, որ չվերթը Ադրբեջանից չէ, այլ՝ Կապան-Երևան թռիչքն է։

«Դա Զանգելանի չվերթը չէ, այլ Կապան-Երարան, Երևան-Կապան չվերթն է, ուղղակի Ռադարի վրա այդպես է երևում։ Չգիտենք, թե ինչու է Զանգելան գրվում»։

Հարցին՝ աշխատանքեր տարվո՞ւմ են անվանումը փոխելու ուղղությամբ, Քաղավիացիայից պատասխանեցին, որ իրենք Ռադարի հետ չեն աշխատում։

Հիշեցնենք, որ Երևան-Կապան-Երևան չվերթը մեկնարկել է օգոստոսի 21-ին։ Ադրբեջանցիները մի քանի անգամ կրակել են Կապանի օդանավակայանի շենքի վրա՝ խոչընդոտել թռիչքների բնականոն ընթացքը։ Ավելին՝ ինքնաթիռով Սյունիք մեկնած Նիկոլ Փաշինյանը ստիպված էր եղել ավտոմեքենայով վերադառնալ Երևան։



Փաստացի ՀՀ իշխանությունը ոչ միայն չի կարողանում պաշտպանել Կապանի օդանավակայանի անվտանգությունը, այլև առցանց հարթակում ևս չի պաշտպանում ՀՀ սուվերեն տարածքը, որպեսզի Հայաստանը չներկայացվի որպես Ադրբեջան։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին