Արտաքին 3 տարի առաջ - 13:08 27-10-2023

Բաքուն պատասխանել է Ֆրանսիայի մշակույթի նախարարին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն անդրդադարձել է Երևանում Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի հնչեցչած հայտարարությանը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Հաջիզադեն ֆրանսիացի նախարարին մեղադրել է «կողմնակալության» համար: Նրա խոսքով՝ Ադրբեջանը քաջ գիտակցում է «իր տարածքում» գտնվող բոլոր մշակութային և պատմական հուշարձանների պաշտպանության կարևորությունը և իր ունեցած պարտավորությունները։

«Ֆրանսիան, որպես այլ ժողովուրդներին պատկանող պատմամշակութային արժեքները օտարած երկիր, բարոյական իրավունք չունի նման հարցեր բարձրացնելու։ Պնդումները, որ մշակութային և պատմական հուշարձանները վտանգի տակ են գտնվում Ադրբեջանի հակաահաբեկչական միջոցառումներից հետո, անհիմն են, ինչը հաստատվել է տարածաշրջանում ՄԱԿ-ի երկու առաքելությունների կողմից»,- պնդել է նա։

Ադրբեջանցի պաշտոնյան նաև նշել է, որ «Ադրբեջանի տարածքում գտնվող մշակութային ժառանգությունը ներկայացնում է ադրբեջանցի ժողովրդի մշակութային բազմազանությունը, որը Ադրբեջանը գնահատում և պաշտպանում է անկախ դրա ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից»։ Նա այս համատեքստում Էր Ֆրանսիային հերթական անգամ կոչ է արել չմիջամտել «Ադրբեջանի ներքին գործերին» և վերջ դնել նման «սադրիչ» հայտարարություններին։


Հիշեցնենք, որ Մալակն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնելու համար ֆրանսիական կողմը պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր: Ֆրանսիայի մշակույթի նախարարը նշել է, որ իրենք պաշտոնական հայցով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս թույլտվություն ձեռք բերի այցելելու Լեռնային Ղարաբաղ և արձանագրելու բոլոր պատմամշակութային նմուշները՝ դրանք նույնականացնելու համար:




Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը