Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:07 26-10-2023

Առանց ճանապարհների Հարավային Կովկասում խաղաղության կառուցումն անհնարին է․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է հոկտեմբերի 26-ին մեկնարկած «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ միջազգային ֆորումին: Այս մասին տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Փաշինյանն իր խոսքում նա նշել է, որ առանց ճանապարհների Հարավային Կովկասում խաղաղության կառուցումն անհնարին է: «Տարաշածրջանն ունի հաստատուն խաղաղության կարիք», - ասել է նա:

Նա ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը համարում է խաղաղության օրակարգի կարևոր բաղադրիչ:

Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է, ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով», - ասել է Փաշինյանը:

«Հայաստանի հարավով և հյուսիսով անցող ճանապարհները, երկաթուղիներն արդեն երեսուն տարի չեն գործում տարածաշրջանային առումով: Չեն գործում նաև Արևելքն Արևմուտքին կապող ավտոճանապարհները, մինչդեռ դրանց վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրականին կապող կարճ և արդյունավետ ուղի կդառնար», - հավելել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջին սկզբունքն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ավտոճանապարհներն ու երկաթուղիները գործում են այն երկրների ինքիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:

«Երկրորդ սկզբունքն այն է, որ յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ՝ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը», - ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս համատեքստում առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը՝ պարեկային ոստիկանության հետ համատեղ:

Փաշինյանը նշել է նաև երրորդ սկզբունքը, ըստ որի՝ նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:

Ըստ հաջորդ սզբունքի՝ բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության, փոխադարձության սկզբունքով:

Նրա խոսքով՝ առաջիկայում ՀՀ-ն այս նախագիշը պաշտոնապես կներկայացնի տարածաշրջանի երկրների կառավարություններին:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը