Ներքին 3 տարի առաջ - 20:53 25-10-2023

Սամվել Շահրամանյանը առաջիկայում հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց տալու է, բայց ոչ Հանրային հեռուստատեսությանը: Այս մասին հայտնել են Արցախի ներկայացուցչությունից:

«Առաջիկայում արցախցիներին հուզող հարցերով Սամվել Շահրամանյանը հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում»,-փոխանցեցին Արցախի ներկայացուցչությունից:

Նշենք, որ այս պահին արցախցիները գալիս են Արցախի ներկայացուցչություն իրենց խնդիրները գույքագրվում են, որպեսզի դա փոխանցվի ՀՀ կառավարությանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Արցախի ներկայացուցչության շենքի բակում Սամվել Շահրամանյանը՝ դիմելով հավաքված արցախցիներին, ասել էր հետեւյալը.

«Արցախի Հանրապետությունը չի լուծարվել: Այդ փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որը ես այստեղ չեմ կարող ասել, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը: Սրա պատասխանը ես հանրային ձեւով տալու եմ Հանրային հեռուստատեսությամբ:

Դրա նախապատրաստման մասով ես արդեն իմ ցուցումը տվել եմ: Առաջիկայում ես այս բոլոր հարցերին անդրադառնալու եմ: Եվ այդ փաստաթղթին, եւ այն փաստաթղթին, որն ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով: Որ սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունները կանգնել են, եւ գիտեք՝ որտեղ է կանգնել:

Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա, որ եթե մենք իմնայինք, որ մենք կարող ենք հաղթել այդ ռազմական գործողություններում, մենք մինչեւ վերջ չէինք կանգնելու: Մենք խնայել ենք մեր տղաներին, մեր քաղաքացիական բնակչության կյանքը, որը վտանգված է եղել: Մեկ ժամ հետո կմտնեին քաղաք, կնին ու երեխա կփրթեին»:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»