Արտաքին 3 տարի առաջ - 16:45 24-10-2023

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը տեղի չի ունենա «3+3» հարթակի շրջանակներում

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ «3+3» ձևաչափը երբեք չի դիտարկվել որպես հակամարտությունների լուծման հարթակ։ Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ամիրբեկովն ասել է BBC-ին տված հարցազրույցում։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ տարածաշրջանային խորհրդատվական հարթակ ստեղծելու գաղափարն առաջ է քաշել Ալիևը 2020 թվականի պատերազմից հետո, որի նպատակը եղել է Հարավային Կովկասի երեք պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև անմիջական հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միավորումը՝ տարածաշրջանային համագործակցության հեռանկարները ուսումնասիրելու համար։

«Ըստ էության այս հարթակը երբեք նախատեսված չի եղել կոնֆլիկտային իրավիճակների լուծման համար։ Բայց, ցավոք, արտատարածաշրջանային արտաքին խաղացողների կողմից կան փորձեր, որոնք իրենց նպատակներն են հետապնդում տարածաշրջանում և փորձում են տարածաշրջանային խնդիրների համար պարտադրել իրենց լուծումները՝ հիմնվելով ներքին օրակարգի վրա։ Նրանք փորձում են լարվածություն հրահրել Հարավային Կովկասում՝ վտանգելով երկարաժամկետ խաղաղության հասնելու հեռանկարները»,-նշել է նա։

Էլչին Ամիրբեկովը հավելել է, որ Հայաստանը և Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի հարցով բանակցությունները։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը տեղի կունենա ոչ թե «3+3» հարթակի շրջանակում, այլ Երևանի և Բաքվի միջև ուղիղ անմիջական բանակցությունների միջոցով՝ հիմնված հիմնարար սկզբունքների վրա, որոնք արտացոլված են խաղաղության համաձայնագրի նախագծում։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը

Ձեզ գուցե հետաքրքրի