Մամուլ 3 տարի առաջ - 09:09 19-10-2023

Կոշտ արձագանքներ և «արագի մեջ» սրբագրումներ․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ռուսական լրատվականները, այդ թվում՝ պետականները, հղում անելով իրենց «բարձրաստիճան աղբյուրին», գրել էին, որ պաշտոնական Մոսկվան «հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթը համարում է բացարձակ սադրիչ՝ հատկապես՝ Ռուսաստանի և հայռուսական հարաբերությունների առումով»։

«Եթե Մոլդովան համարենք 2-րդ Ուկրաինա, կտեսնենք, թե ինչպես են Հայաստանը փորձում դարձնել 3-րդ Ուկրաինա, իսկ Փաշինյանը «թռիչքներ» է կատարում Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»,- մասնավորաբար ասել է ТАСС-ի աղբյուրը։ Չնայած երեկ ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը շտապեց նշել, թե Նիկոլ Փաշինյանի ելույթում չէր նշվել կոնկրետ երկիր, ասվել էր միայն, որ կա հիասթափություն մեր դաշնակիցներից, իսկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էլ «արագի մեջ» նշեց, որ Հայաստանը ներկայումս չի դիտարկում ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Ռուսաստանում իրականում իսկապես շատ մեծ դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան «բողոքներից», և «սադրիչ» ձևակերպումը բավականին մեղմ է իրական արձագանքի հետ համեմատ։

Ավելին, ինչպես փոխանցում է թերթի դիվանագիտական աղբյուրը, Փաշինյանի ելույթից հետո ՌԴ ԱԳՆ-ից «փակ» տեքստ է ուղարկվել մեր ԱԳՆ-ին, որտեղ բավական կոշտ շեշտադրումներով ներկայացվում են այդ ելույթի հետ կապված իրենց մոտեցումները։ Ի դեպ, մեր տեղեկություններով, արտաքին գերատեսչության աշխատակազմում երեկ ամբողջ օրը հիմնական քննարկման թեման կապված է եղել այդ դրվագի հետ (ոլորտային մասնագետները հասկանում են, թե իրականում ինչ ռիսկեր են պարունակում Փաշինյանի ելույթի տողատակերը)։ Թերթի աղբյուրը հայտնում է նաև, որ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ որոշակի «զրույց» է եղել Մոսկվայում: Ի դեպ, չի բացառվում, որ նման արձագանքներից հետո էին վերոնշյալ պաշտոնյաները երեկ շտապում «սրբագրել» Նիկոլ Փաշինյանին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը