Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 12:44 17-10-2023

Իրանի ԱԳ նախարարը նախազգուշացրել է Իսրայելին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է՝ դիմադրության ճակատի առաջնորդները թույլ չեն տա, որ Իսրայելը տարածաշրջանում իր ուզած գործողություններն իրականացնի։ Այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Աբդոլլահիանը հայտնել է, որ առաջիկա ժամերին դիմադրության ճակատի կողմից հնարավոր են կանխարգելիչ միջոցառումներ։ Նա միևնույն ժամանակ չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի դիմադրության ճակատ ասելով, սակայն այդ տերմինը կարող է վերաբերել Իրանի, պաղեստինյան զինյալների, Սիրիայի, լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման և այլ խմբավորումների միջև դաշինքին։

Իրանի գլխավոր դիվանագետն այս համատեքստում անդրադարձել է դիմադրության ճակատի առաջնորդների, այդ թվում՝ Լիբանանի «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլայի հետ վերջին օրերին իր հանդիպումներին:

««Հըզբոլլահ» կուսակցության ղեկավարության առջև դրված են բոլոր հնարավոր տարբերակներն ու սցենարները։ Նրանց հաշվարկներում ամեն ինչ ճիշտ է հաշվի առնվել, և դիմադրության առաջնորդները թույլ չեն տա սիոնիստական ռեժիմին որևէ քայլ ձեռնարկել տարածաշրջանում։ Առաջիկա ժամերին հնարավոր է ցանկացած կանխարգելիչ միջոց»,- ասել է նա։

Իրանցի պաշտոնյան նշել է, որ դիմադրության ճակատի բոլոր առաջնորդները հնարավորություն կտան հասնելու քաղաքական լուծման, սակայն «ցանկացած գործողություն հնարավոր է», եթե խաղաղ բնակչության դեմ Իսրայելի հանցագործությունները շարունակվեն:

«Մենք փորձում ենք չընդլայնել պատերազմի շրջանակը, սակայն դիմադրության ճակատը կփոխի Իսրայելի աշխարհագրական քարտեզը, եթե Իսրայելի հանցագործությունները շարունակվեն»,- ասել է նա։

Անդրադառնալով որոշ իսլամական երկրների գործընկերների հետ իր հեռախոսազրույցներին՝ Աբդոլլահիանն ասել է, որ իրենք եկել են այն եզրակացության, որ «եթե ՄԱԿ-ի ունեցած սահմանափակ հնարավորությունները չօգտագործվեն, ռեժիմի դեմ նոր ճակատներ բացելու հնարավորությունն անխուսափելի է»։

Ամիր Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանը չի կարող անտարբեր մնալ Գազայի ժողովրդի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների նկատմամբ։ Նա այս համատեքստում դիմել է ԱՄՆ-ին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական հանցագործությունները խաղաղ բնակչության դեմ՝ «երեսպաշտական ուղերձներ» ուղարկելու փոխարեն։

Խոսելով ռազմական հակամարտության մեջ Իրանի մտնելու հավանականության մասին՝ նա նշել է, որ «ցանկացած հնարավորություն կարելի է պատկերացնել»։


Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել