Ներքին 3 տարի առաջ - 19:49 16-10-2023

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կիբեռհանցավորության նոր մեխանիզմից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներիn աջակցության քողի տակ լայն տարածում է գտել բարեգործական հիմնադրամների անվան ներքո քողարկված հանցավոր նոր մեխանիզմ, որը ենթադրում է ֆիշինգային կեղծ հղում, որտեղ լրացվում են բանկային քարտի բոլոր տվյալները, ինչի արդյունքում հանցագործները հասանելիություն են ստանում քաղաքացիների ֆինանսական միջոցներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

«Հարկ է նշել, որ նշված հանցավոր մեխանիզմը տարածված է սոցիալական ցանցերում և առավել հաճախ գովազդի տեսքով հանդիպում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ առաջարկվում է անցել գովազդում նշված հղումով և լրացնել բանկային քարտի տվյալները՝ ներառյալ բանկային քարտի հակառակ կողմում առկա CVV կոդը»,- ասվում է պարզաբանման մեջ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է սոցիալական ցանցերում լինել առավել զգոն, խուսափել կեղծ բարեգործական հիմնադրամների առաջարկած ֆինանսական աջակցություններից, հատկապես՝ երբ հիշյալ իբր աջակցությունը ենթադրում է նաև բանկային քարտի վերաբերյալ տեղեկությունների տրամադրում։

Ոստիկանությունը հորդորում է նաև մանրակրկիտ ուսումնասիրել ցանկացած առցանց բանկային գործարք և ուշադիր լինել բանկային գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար