Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:00 07-10-2023

Անկլավների փոխանակման հետևանքով մեր ռազմավարական ճանապարհները հայտնվելու են Ադրբեջանի դիտակետում

«Գրանադա քաղաքում տեղի ունեցած հանդիպումը Հայաստանին որևէ անվտանգային երաշխիք չտվեց և այդ հանդիպումից հետո Հայաստանի անվտանգային հարցերը չլուծվեցին։ Կարող ենք ասել, որ այդ հանդիպումը անցած տարի Պրահայում տեղի ունեցած հանդիպման շարունակությունն էր, որտեղ Նիկոլը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և փոխարենը չստացավ Հայաստանի նույնիսկ 29.800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչումը»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Միրզոյանը։

Քաղաքական գործիչն անդրադարձավ նաև այսպես կոչված անկլավների փոխանակմանը.

«Անկլավների փոխանակության վերաբերյալ ասեմ, որ Արծվաշենի մասով Հայաստանը երաշխիքներ չունի, ավելին, այսպես կոչված փոխանակության արդյունքում մենք միայն տուժելու ենք, որովհետև Իրանի և Վրաստանի հետ մեր ռազմավարական կարևոր նշանակության ճանապարհները հայտնվելու են Ադրբեջանի դիտակետում»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար