Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 11:20 04-10-2023

Լեռնային Ղարաբաղից մեկնումներից ոչ մեկը կամավոր չի եղել․ այս սուտը ոչ մեկին չի բավարարում․ Կոլոնա

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնակամ հեռանալու մասին սուտը ոչ մեկին չի բավարարում։ Այս մասին Կոլոնան ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Կոլոնան շեշտել է, որ Արցախում տեղի ունեցածը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։

«Բնականաբար, այսօրվա իրավիճակում ես կցանկանայի առաջին հերթին խոսել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։ Եվ կրկին ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է»,- ասել է նա։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Արցախի բնակչությունը ինքնակամ չի հեռացել այնտեղից։

«Ես ուզում եմ դա կրկնել, քանի որ մենք բազմիցս տարբեր խոսքեր ենք լսել Ադրբեջանից և Ռուսաստանից, որոնք բացատրում էին, որ խոսքը կամավոր հեռանալու մասին է։ Ոչ, սրանք կամավոր մեկնումներ չեն։ Սրանք հարկադիր մեկնումներ են։ Այս մեկնումներից ոչ մեկը կամավոր չի եղել։

Սա ընտրություն է, որն արվել է ուժի կիրառման սպառնալիքի տակ։ Այս մասին ես արդեն խոսել եմ և ուզում եմ կրկնել, որ այս սուտը ոչ մեկին չի բավարարում»,- հայտարարեց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու