Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 19:30 26-09-2023

Հայաստանին Կրեմլի ազդեցությունից ազատվելու բացառիկ հնարավորություն է ընձեռնվել․Նևզորով

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, լրագրող, ռեժիսոր Ալեքսանդր Նևզորովը կարծում է, որ հիմնական միջոցը, որով Կրեմլը շանտաժ էր անում Հայաստանին Արցախն էր, այլևս չկա, Հայաստանը կորցրել է այն։

Այս մասին Նևզորովն ասել է ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։

Ալեքսանդր Նևզորոն ընդգծել է, որ Հայաստանին բացառիկ հնարավորություն է ընձեռնվել ազատվել Կրեմլի ազդեցությունից և փաստացի անկախություն ստանալու։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ռուսաստանն այլևս Հայաստանի նկատմամբ ազդեցություն գործելու հնարավորություն չունի։

Վերջինս միևնույն ժամանակ քննադատել է ռուսական քարոզչությանը՝ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները գովերգելու համար։ Ռուս գործիչը շեշտել է, որ ռուսական քարոզչությունն այնքան է գովերգել Ադրբեջանին, որ վերջինս համարձակվել է սպանել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու