Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:59 26-09-2023

Դուք մենակ փող աշխատելու համա՞ր եք. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք բռնցքամարտի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղափոխվեց Մոնտենեգրո եւ կանցկացվի նոյեմբերի 10-21-ը: Բնականաբար, սպորտային այս քայլը նորմալ կհամարվեր, եթե չլիներ անցած ամիս Լաչինի միջանցքով Արցախից Հայաստան եկող հայ երեք ֆուտբոլիստների դեպքը, ովքեր անօրինական ազատազրկվեցին ադրբեջանցիների կողմից ու 10 օր պահվեցին Ադրբեջանում: Այս ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա կոչվող հիմնարկը ծպտուն անգամ չհանեց՝ գոնե ֆուտբոլային աշխարհում բարձրացնելու երիտասարդների հարցն ու պահանջելու նրանց իրավունքների վերականգնում ու անհապաղ ազատ արձակում:

ՀՖՖ նախագահի պաշտոնում նստած նախկին լրագրող ու միջազգային կառույցներից դրամաշնորհներ ստացած Արմեն Մելիքբեկյանը տարբեր առիթներով գլուխ է գովում, թե ՈՒԵՖԱ-ի նախագահ Չեփերինն իր ընկերն է, որ հսկայական կապեր ունի այդ կառույցում ու ՖԻՖԱ-ում, սակայն մատը մատին չտվեց՝ գոնե մեկ հայտարարություն ստանալու համար:

Փաստորեն, մեզ պակասում են հայրենասեր հայերը, մարդիկ, ովքեր իրենց տեղում ու իրենց չափով գործ են անում երկրի համար, ոչ թե Մելիքբեկյանի պես «չինովնիկները», որոնք միայն իշխանություններին դուր գալու ճիգեր են գործադրում, օրինակ՝ իր մտերիմ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի միջոցով անդադար Նիկոլի ականջին լավ բաներ «կաթեցնելով» եւ դրան զուգահեռ հայկական ֆուտբոլը հիմքից քանդելով ու մեր թիմերին, հայազգի խաղացողներին նեղացնելով եւ ամենակարեւորը` հարստանալով: Բայց կգա նաեւ մելիքբեկյանների պատասխան տալու ժամանակը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները