Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:31 20-09-2023

Մենք պիտի հայից հայ լինենք, մեզնից ավելի հայ ոչ մեկը լինել չի կարող․ Սերժ Սրապիոնյան

Հանրապետության հրապարակում շարունակվում է բողոքի ակցիան։ Հավաքվածները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Երեք տարի չէ, որ մեր ծառի կոթը կրծում է մեր իսկ որդը։ Արդեն 5 տարի մեր ծառի որդը կրծում է մեր բունը, և այդ բունը կտապալվի, եթե էդ որդի վերջը չտրվի»,- այս մասին հայտարարեց Սերժ Սրապիոնյանը։

«Մենք մեղավորներ չպիտի փնտրենք ուրիշների մեջ։ Ուրիշներից որևէ մեկը մեզանից ավելի հայ չի կարող լինել։ Սա ասում եմ նաև ռուս, պարսիկ և նաև մյուս բոլոր երկրները ներկայացնող քաղաքական մտածողներին։ Այդ մենք պիտի հայից հայ լինենք։ Մեզնից հայ լինել որևէ մեկը չի կարող։ Ումի՞ց ինչ ենք պահանջում։ Երբ մենք ինքներս որևէ ցավակցական խոսք անգամ չենք ասում, երբ հայ երեխաների վրա անտառում կրակում է քո թշնամին, և դու ներսից քո թշնամուն չես դատապարտում, ուրիշը չի դատապարտի»,- ասաց Սրապիոնյանը։

Նա նշեց՝ մեր արջև դրված է խնդիր․ կա՛մ լինելու ենք, կա՛մ դառնալու ենք հայ ժողովրդի վերջին ներկայացուցիչները երկրագնդի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց