Մամուլ 3 տարի առաջ - 09:25 07-09-2023

Արայիկ Հարությունյանին կից պաշտոնները լուծարվել են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արայիկ Հարությունյանի կողմից ստեղծված՝ Արցախի նախագահին կից գործող մի շարք խորհուրդներ` վերջինիս հրաժարականից հետո, ըստ օրենքի, լուծարվել են: Եվ դրա արդյունքում բողոքի ալիք է բարձրացել։ Դրանցից մեկը նախագահին կից Հակաճգնաժամային խորհուրդն է, որը ստեղծվել էր ամիսներ առաջ` հանրային գործիչներից, եւ ղեկավարում էր արցախյան հակառուսական թեւի ակտիվ ներկայացուցիչներից մեկը` Տիգրան Պետրոսյանը:

Վերջին օրերին նա կրկին ակտիվացել է, նրանք դեմ են Սամվել Շահրամանյանի ընտրվելուն, պատրաստվում են Սամվել Բաբայանի հետ բողոքի ակցիաներ անել ընդդեմ Շահրամանյանի ընտրության, որին ԱԺ-ն, ըստ ամենայնի, շաբաթվա վերջին նախագահ կընտրի։ «Եթե Արցախում հայի արյուն թափվի, իսկ ամեն ինչ գնում է դրան, ապա այդ արյունն Արայիկ Հարությունյանի վզին է լինելու»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Պետրոսյանը՝ հավելելով. «Արյունը՞ք օզում, արյունըք ստընական… Թալանչիներ, սառանչա, ձեր հարցերը մունք բիդի պատերազմից հետո լուծեինք, դե վեչինչ, տիյք օզում, տի անինք»։

Քաղաքական ուժերի եւ ՀԿ սեկտորի տարբեր ներկայացուցիչների հետ վերջին օրերին ունեցած հանդիպումների ժամանակ Շահրամանյանը, որոշ տեղեկություններով, խնդրել է իրենից քաղաքական ակնկալիքներ՝ պաշտոնների, արտոնություններ չսպասել եւ ոչ էլ կից խորհուրդների ու հանձնաժողովների ձեւավորման ակնկալիք ունենալ, քանի որ առանց այդ էլ պետական ապարատն ուռճացված է, իսկ եղած ֆինանսական ռեսուրսները հազիվ են բավարարում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին