Ներքին 3 տարի առաջ - 16:45 23-08-2023

Հիշողությունը երբեմն կորցնում է․ «Զիլ»-ի վարորդը Գյումրի ԲԿ-ում է, ոստիկանները շարունակում են հսկել հիվանդասենյակը

Արդեն հայտնել էինք, որ օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխված «Զիլ» մակնիշի բեռնատարի վարորդ 33-ամյա Հ.Պ․-ի առողջական վիճակում դրական փոփոխություն է նկատվում։

Oragir.News-ն այսօր այցելել է Գյումրի բժշկական կենտրոն, Հ․Պետրոսյանը գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, նրա հիվանդասենյակի մոտ ոստիկանները շարունակում են շուրջօրյա հսկողություն իրականացնել։ Հ․ Պետրոսյանի հարազատները հրաժարվեցին հարցազրույցից՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում, իրենք չեն ուզում արհեստական խնդիրներ ստեղծել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ 33-ամյա վարորդի ինքնազգացողությունը նորմալ է, արդեն կարողանում է հաղորդակցվել, բայց հիշողությունը երբեմն կորցնում է։

«Զիլ» մակնիշի բեռնատարի վարորդը, դեռևս չի հարցաքննվել։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Oragir.News-ին փոխանցեց, որ այս պահին չի կարող ասել, թե երբ դուրս կգրեն «Զիլ» մակնիշի բեռնատարի վարորդին։

«Այս պահին բուժման պրոցես է անցնում, ընդհանուր առմամբ վիճակը գնահատվում է միջին ծանրության, դրական դինամիկա կա, բայց ես չեմ կարող ասել, թե երբ դուրս կգրվի, դա կախված է ընթացքից։ Այս պահին չենք նախատեսում տեաղփոխել, կմնա Գյումրի բժշկական կենտրոնում»,- փոխանցեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Նշենք, որ Հ.Պ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, ծանր վիրավորել՝ 6-ը։ Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղեւորությունից։ 33-ամյա Հ․Պ-ն Շիրակի մարզի Արթիկ Խոշորացված համայնքի Նոր կյանք գյուղից է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար