Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:09 19-08-2023

Դուք չդարձաք ոչ առաջնորդ,ոչ հրամանատար. Ռուբեն Վարդանյանը` Արայիկ Հարությունյանին

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել և կից գրել․ «Ուղերձ` Հակոբավանքից

Հավատ միմյանց նկատմամբ, հավատ ազգային ու մարդկային արժեքների նկատմամբ, հաղթելու զգացողություն. սրանք են, որ իրական առաջնորդը պիտի տա ժողովրդին»։

Դիմելով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին՝ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ նա չկարողացավ դառնալ ո՛չ առաջնորդ, ո՛չ գլխավոր հրամանատար: «Արայիկ Հարությունյանը, ով այսօր կրում է ամենամեծ պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար, վաղ, թե ուշ ստիպված է լինելու պատասխանել իրեն ուղղված բոլոր հարցերին։

6 ամիս առաջ, երբ լքեցի պաշտոնը, ասացի՝ եթե իսկապես նախագահը պատրաստ է պայքարել, պատրաստ է դառնալ առաջնորդ և գլխավոր հրամանատար, մենք բոլորս պետք է կանգնենք նրա կողքին։ Ցավոք սրտի, Դուք չկարողացաք դառնալ ո՛չ առաջնորդ, ոչ հրամանատար»,- ասել է Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան