Հարցում Ներքին 3 տարի առաջ - 17:00 18-08-2023

Պապիկյանը լավ կանի հրաժարական տա․ հարցում

Վերջին շրջանում ՀՀ զինված ուժերում բազմաթիվ մահվան դեպքեր են գրանցվում, դրան զուգահեռ թշնամին գերեվարում է ՀՀ զինծառայողներին, սակայն, որևէ մեկն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվում, այդ թվում՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Բազմաթիվ են դեպքերը, երբ զորամասում զինծառայողին հայտնաբերել են մահացած վիճակում, սակայն դրանց քննությունը տարիներով ձգձգվում է։ Գրեթե բոլոր դեպքերում ինքնասպանության վարկածն է առաջ քաշվում, բայց գործն այդպես էլ չի բացահայտվում։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներով, քաղաքացիներից հետաքրքրվել, թե ո՞վ է մեղավոր, և արդյո՞ք պետք է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաժարական տա։

«Եթե կառավարության գլուխը հրաժարական չի տալիս, 700 հատ Սուրեն Պապիկյան էլ փոխվի՝ նույնն է լինելու»,- մեր հարցին ի պատասխան ասաց քաղաքացիներից մեկը։

Հարցվածների մեծամասնության կարծիքով՝ բանակում տեղի ունեցող աղետների պատճառը բանակի ղեկավարությունն է։

Մանրամանսերը՝ տեսնայութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին