Մամուլ 3 տարի առաջ - 08:51 16-08-2023

Նախկին իշխանությունների ընտանիքները՝ իշխանության թիրախում. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Ալիկ Սարգսյանի դուստրը` Նաիրա Ալիկի Սարգսյանը, ով բնակվում է Արարատի մարզի Կանաչուտ գյուղի Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, հրավիրվել է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` իրեն պատկանող գույքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաեւ փաստերին ծանոթանալու եւ հայտարարագիր ներկայացնելու համար: Նա դատախազություն է հրավիրվել օգոստոսի 25-ին: Թե կոնկրետ ինչ գույքի մասին է խոսքը, դատախազության տարածած հրապարակային ծանուցման մեջ չի նշվում:

Նշենք, որ դատախազությունն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով կարող է ուսումնասիրություն սկսել միայն 50 մլն դրամը գերազանցող գույքի պարագայում:

Հիշեցնենք նաեւ, որ այս իշխանությունը գիշեր ու զօր բողոքում է, թե վարչապետի ընտանիք են «մտնում»՝ կնոջն ու դուստրերին վիրավորում, իսկ ինքն անշեղ կուրս է վերցրել՝ նախկին իշխանավորների կանանց ու դուստրերին իրավապահ մարմիններ տանել-բերելու, որը նախկինում կարմիր գիծ էր համարվում, եւ քննիչները մշտապես խուսափում էին դրանից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին