Ներքին 3 տարի առաջ - 17:30 15-08-2023

«Եթե զեղչված ա, ուրեմն բռակ ա». Բուկինիստը խոտանված գրքեր է վաճառում՝ առանց տեղեկացնելու

Բուկինիստ գրախանութն անօրակ և փաստացի անպիտան գրքերը զեղչով վաճառում է քաղաքացիներին՝ առանց նախապես տեղեկացնելու, որ զեղչված տեսականին խոտան է պարունակում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է օգտատեր Արտակ Պաստաֆարիան Գաբոյանը։

Վերջինս հայտնել է, որ իր եղբոր կինը երկու ամիս առաջ Բուկինիստից գիրք է գնում ու տանում Գերմանիա, և միայն այնտեղ է պարզվում, որ գրքում մոտ 20 էջ կրկնվում է։ Նրա խոսքով՝ գրքի մի շարք էջեր կրկնվում են, իսկ մյուսները՝ առհասարակ բացակայում են։

Գաբոյանը տեղեկացրել է՝ խանութի հետ կապվելուց հետո հայտնել են, որ գիրքը կփոխեն և ճիշտ կտրամադրեն, սակայն խանութ տանելուց հետո աշխատակիցն ասել է, որ գրքում վրիպակներ են եղել, և դրա համար զեղչով է վաճառվել։ Օգտատերը դժգոհությամբ նշում է, որ գրախանութում իրեն փորձել են համոզել, որ նորմալ է, երբ զեղչով օգտագործման համար ոչ պիտանի գիրք են վաճառում՝ առանց նախապես տեղեկացնելու։

Վերջինիս խոսքով՝ գրախանութում նոր օրինակ տրամադրելու համար պահանջել են վճարել տարբերությունը.

«Ու պատկերացնելու համար

Լրիվ նորմալ, նոր գիրքն արժի 4900 դրամ։ Իրենք ԲՌԱԿԸ ԾԱԽԵԼ ԵՆ 3500-ով։ Ոչ թե 350, այլ 3500։

Ընդ որում ոչ մի ձև ոչ մի տեղ նշված չի եղել, որ «եթե զեղչ ա, ուրեմն ինչ որ խնդիր ունի» սա իրենց ասածն ա։

Ասում ա եթե զեղչ ա, պտի հարցնեիք, թե խի ա զեղչված»,- նշել է օգտատերը՝ հավելելով, որ իրեն համոզում էին, որ ցանկացած պարագայում այդպես է. եթե զեղչված ապրանք են գնում, ապա այն ինչ-որ խնդիր ունի։

«Դուք չգիտեմ ոնց, բայց ես սա համարում եմ հասարակ գցոցի, ու ես ինքս այսուհետ հեռու կմնամ Բուկինիստից, բոլորին էլ խորհուրդ կտամ նույնն անել, կամ էլ գոնե իմանալ, որ իրենք աշխատում են «եթե զեղչված ա, ուրեմն բռակ ա» աննորմալ սկզբունքով։

Թե էլ ինչն ա իրենց մոտ աննորմալ՝ ես չեմ պատրաստում սեփական փորձով պարզել»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար