Ներքին 3 տարի առաջ - 15:20 15-08-2023

Կիսակառույցի նկուղում ինքնասպան եղած տղամարդու դի է հայտնաբերվել․ Shamshyan.com

Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 11։10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան փողոցում կառուցվող էլիտար շենքերի կիսակառույց շենքի հորանում տղամարդու դի կա կախված։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փրկարարները մեծ դժվարությամբ կախվածի դին դուրս են բերել հորանից և մոտեցրել դիատարին։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Տղամարդը ինքնասպանություն է գործել մոտ 2 օր առաջ և դա է պատճառը, որ ամբողջ տարածքում տիրում էր տհաճ հոտ։ Մահացածը 31-ամյա Վահագն Մ․-ն է, ով նշված շինարարությունում աշխատում էր որպես բանվոր։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ շինհրապարակում նախկինում էլ մի քանի անգամ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, երբ աշխատակիցները մահացել են և դա է պատճառը, որ հարևանությամբ ապրող բնակիչները այս էլիտար կառուցվող հատվածն անվանում են «մահվան շինհրապարակ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար