Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 14:22 11-08-2023

Լա՜վ էլի, ինձ Սուրեն Պապիկյանն է առաջարկել, վարչապետն էլ նշանակել է. Հրաչյա Սարգսյան

Համաձայն ՀՀ օրենսդրության` պաշտպանության նախարարն ու փոխնախարարները պարտադիր չէ, որ զինվորական լինեն։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նորանշանակ փոխնախարար, Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Կարծում եմ՝ մենք ունենք Զինված ուժեր, Շտաբի պետ, և զինվորականները զբաղվում են իրենց այն գործառույթներով, որով որ զբաղվում են և համատեղ ամեն մեկս մեր ունեցած փորձով ներդրում ենք ունենում բանակում․․․ Բանակում ունենք նաև քաղծառայողներ, զինվորականներ. բավական մեծ տնտեսություն է, քաղաքապետարանն էլ բավական մեծ տնտեսություն է եղել»,- ասաց Սարգսյանը՝ կոնկրետ չնշելով, թե որ ոլորտն է համակարգելու․ «Աշխատանքը ընդհանրապես խորթ չէ ինձ համար, կառավարման գործառույթներ կան, որոնք պետք է համակարգել»։

Պատասխանելով հարցին, թե ով է իրեն Պաշտանության նախարարություն ուղարկել, Հրաչյա Սարգսյանն ասաց. «Սուրեն Պապիկյանի առաջարկով է վարչապետն ինձ նշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնին»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ