Արտաքին 3 տարի առաջ - 14:50 01-08-2023

Մոսկվայի համար սպառնալիք կա, դա ակնհայտ է. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստովանել է, որ մայրաքաղաքի համար ակնհայտ վտանգ կա, սակայն ընդգծել է, որ կատարվածը կարող է մեկնաբանել միայն ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանության նախարարության ասածներին ավելացնելու ոչինչ չկա։ Փորձագիտական տեսանկյունից մեկնաբանություններ կարող են տալ միայն զինվորականները։ Սպառնալիք կա, դա ակնհայտ է։ Միջոցներ են ձեռնարկվում»,- պատասխանել է Պեսկովը «Կոմերսանտ»-ի այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում մայրաքաղաքի անվտանգությունը։

Այսօր հաղորդվել էր, որ Մոսկվան ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակմանը. քաղաքին մոտենալու ժամանակ սարքերից երկուսը խոցվել են հակաօդային պաշտպանության միջոցներով։ Մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է «Մոսկվա Սիթի» համալիրի աշտարակին, որը վնասվել էր նախորդ հարձակման ժամանակ։

Մարդիկ չեն տուժել, վստահեցնում են Մոսկվայի քաղաքապետարանից։ Դատելով լուսանկարներից՝ կառույցին լուրջ վնաս չի հասցվել։ Կոտրվել է մոտ 150 քառ. մ ապակեպատում:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակման ժամանակ օգտագործվել է ընդհանուր առմամբ երեք անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի մարզի Օդինցովոյի և Նարո-Ֆոմինսկի շրջաններում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խոցվել է երկու սարք։ Մեկը ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով, որից հետո այն ընկել է Մոսկվա քաղաքի տարածքում։

«Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները»,- Telegram-ում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը։

Տեղում գտնվող լրատվամիջոցների թղթակիցները և ականատեսները հայտնում են, որ իրավիճակը քաղաքում հանգիստ է։ Շտապ օգնության ծառայությունները տեղում են։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ անօդաչուները կրկին հարվածել էին «Մոսկվա Սիթի» համալիրին:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում