Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:32 13-07-2023

Մեր հասարակության համար անհրաժեշտ է բացահայտել փաստաբանին. ՓՊ նախագահ

Մեր հասարակության համար անհրաժեշտ է բացահայտել փաստաբանին, փաստաբանական գործունեությունը՝ որպես քաղհասարակության ինստիտուտ, և առհասարակ դրա դերն ու նշանակությունը։ Այս մասին այսօր ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ ելույթ ունենալով «Խոշտանգումների բացարձակ արգելքն ու փաստաբանությունը» խորագրով հանրային քննարկմանը։

Նա նշեց, որ 2015-ին Հայաստանում փաստաբանության վերաբերյալ ամրագրում եղավ Սահմանադրության մեջ, ինչպիսին է, օրինակ անկախությունը։

«Մեր հասարակությունը պետք է պատկերացնի, որ փաստաբանական համայնքը անկախ է՝ կախվածության մեջ չէ որևէ պետական մարմնից։ Մյուս կարևոր հատկանիշը ինքնակառավարումն է, որը տրված է փաստաբաններին, մյուս կարևոր ամրագրումը փաստաբանների իրավահավասարությունն է»,-ասաց Բաբայանը։

ՓՊ նախագահը նաև ընդգծեց, որ փաստաբանին տրված երաշխքիները ոտնահարվում են, ինչի հետևանքով կորցնում են անկախությունը, ազատ գործելու հնարավորությունը, նվազեցվում է իրավունքների պաշտպանության մակարդակը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար