Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:45 13-07-2023

75 հազար դոլար՝ էքսպոյի համար․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում հուլիսի 10-13-ն անցկացվել է էքսպո՝ «Իննոպրոմ-2023»-ը, որտեղ Հայաստանը եւս ունեցել է տաղավար։ Մասնակցել են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Թուրքիան, Ադրբեջանը ներկա է եղել բիզնես պատվիրակությամբ։

Թե ինչ է ցուցադրվել հայկական տաղավարում, էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարության մեջ նշված չէ, սակայն բուն տաղավարն արժեցել է մոտ 36 մլն դրամ՝ 75 հազար դոլար։ Գումարը վճարվել է ռուսական «Սեվեն էքսպո» ՍՊԸ-ին։ Եվս 8 մլն 802 հազար դրամ նախարարությունը փոխանցել է «Բիզնես ինվեստ» ՍՊԸ-ին՝ գովազդային ծառայություններ մատուցելու համար։ Ինչ վերաբերում է ՀՀ-ի մասնակցության արդյունավետությանը, ապա նախարարությունը նշել է․

«Միջոցառման շրջանակներում կազմակերպվել են մի շարք գործնական հանդիպումներ, որոնց ընթացքում նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ»։ Մնում է հուսալ, որ այդ համագործակցությունների արդյունքում Քերոբյանին կհաջողվի հետ բերել ծախսված 75 հազար դոլարը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ

Ձեզ գուցե հետաքրքրի