Ներքին 3 տարի առաջ - 22:25 12-07-2023

Փաշինյանը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետքարտուղարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։



«Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և պետքարտուղարի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:

Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ձերդ Վսեմություն, ուրախ եմ Ձեզ ողջունելու Հայաստանի Հանրապետությունում: Բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների զարգացման գործում: Բարձր ենք գնահատում նաև այսօրվա այցը և պատրաստակամությունը՝ նոր լիցք հաղորդել Հայաստանի Հանրապետության և Վատիկանի հարաբերություններին: Հայաստանում շատ ջերմ են հիշում Հռոմի Ֆրանցիսկոս և Հովհաննես Պողոս պապերի այցերը 2001 և 2016 թվականներին, բայց նաև պիտի ընդգծեմ, որ սա Վատիկանի պետքարտուղարի առաջին այցն է Հայաստան: Եվ ինձ համար մեծ պատիվ է Ձեզ ընդունել: Սա վկայում է մեր հարաբերությունների նոր լիցքի մասին: Բարով եք եկել»:

Իր հերթին, Պիետրո Պարոլինին նշել է. «Շնորհակալություն պարոն վարչապետ, շնորհակալություն, որ տվեցիք այս հնարավորությունը՝ հանդիպելու, երկխոսություն ունենալու ու մտքեր փոխանակելու Ձեզ հետ: Շատ ուրախ եմ գտնվել Հայաստանում՝ ճիշտ այն բարյացակամ հարաբերությունների կոնտեքստում, որ արդեն գոյություն ունեն: Վստահաբար այս այցելությունը կնպաստի դրանք ավելի զարգացնելու: Վերջերս նաև շատ դրական փոփոխություն տեղի ունեցով, որ Առաքելական նվիրակի՝ Վատիկանի դեսպանի ներկայությունը կա Հայաստանում, շնորհակալություն ենք հայտնում Ձեր այս տրամադրվածության համար»:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող ճգնաժամին, 44-օրյա պատերազմից հետո առկա հումանիտար հարցերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Պիետրո Պարոլինին Սուրբ Աթոռի պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման, ինչպես նաև հումանիտար խնդիրների լուծման գործընթացին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի