Մամուլ 3 տարի առաջ - 08:46 11-07-2023

Արմեն Աշոտյանին մենախուց են տեղափոխել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանք կրող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խնդրել է, որ իրեն մենախուց տեղափոխեն, խնդրանքը բավարարել են: Կալանավայրում մենակ նստելը համարվում է ամենածանր փորձությունը: Թե ինչու է Աշոտյանը նախընտրում մենակ նստել, դժվար չէ պատկերացնել։

Հիշեցնենք, որ մենախցի ռեժիմում է նաեւ մոտ 2 տարի բանտում գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Ժամանակին մենակ է նստել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՔՊ-ական փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը նույնպես նախընտրել է մենակ նստել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները