Մամուլ 3 տարի առաջ - 08:40 11-07-2023

Ի՞նչ որոշում ունի ԲՀԿ-ն ընտրությունների վերաբերյալ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն առաջիկա օրերին կհայտարարի Երեւանի ընտրություններին չմասնակցելու մասին։ Չնայած Ծառուկյանն այդ մասին ուղիղ չի ասել, բայց թիմն այդպիսի տպավորություն ունի։ «Ես չգիտեմ՝ այդ տեղեկությունը որտեղից է, ոչ մի պաշտոնական որոշում չի եղել, երբ լինի, մենք հրապարակային կտեղեկացնենք»,- ասաց Արման Աբովյանը։

Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն ոչ միայն կհայտարարի չմասնակցելու մասին, այլեւ հնարավոր է ասվի, որ կուսակցության անդամներն ազատ են ընտրության հարցում, որպեսզի ԲՀԿ-ականների՝ ոմանց հետ համագործակցությունը չվերագրվի ԲՀԿ-ին։

Ի դեպ, գրել էինք, որ Երեւանի ավագանու ԲՀԿ անդամներ Միքայել Մանրիկյանը եւ Մարկոս Հարությունյանը ԼՀԿ թեկնածու Դավիթ Խաժակյանի հետ քննարկել են համագործակցելու հարցը, չի բացառվում, որ Խաժակյանի ցուցակում լինեն, բայց բանակցում են իրենց անունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին