Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 23:55 10-07-2023

«Ոսկե ծիրան»-ը գավառականության դրսևորում է

Երեկ՝ հուլիսի 9-ին Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը։ Կինոփոռատոնն ընթանալու է հուլիսի 9-16-ը։ Փառատոնը բացվեց ամերիկացի ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով:

Oragir.News-ի հետ զրույցում կինոռեժիսոր և պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը ասաց, որ կան բաներ, որոնք տարակուսանք են առաջացնում կինոյի հանդեպ հարգանք ունեցող մարդու կողմից, իսկ փառատոնները ստեղծված են նրա համար, որպեսզի փառաբանեն կինոն։

«Փառատոնները ունեն երկու նպատակ․ ա՝ փառաբանեն կինոմատոգրաֆը, բ՝ նպաստեն կինոարտադրությանը։ Հիմա այս փառատոնը՝ «Ոսկե Ծիրանը», ապացուցել է արդեն, որ քսան տարում որևէ կերպ հայկական կինոարտադրության զարգացմանը չի նպաստել, որովհետև, երբ այս փառատոնը սկսում էր 2003, 2004, 2005, 2006,2007, 2008 թվականներին, հայկական կինոն ավելի զարգացած էր»,- ասաց կինոռեժիսորը։

Ռեժիսորն ասաց, որ նման փառատոնները պետք է նպաստեն տվյալ երկրի կինոարտադրությանը, սակայն այս փառատոնը ոչ մի կերպ դա չի անում։

«Անցկացնել փառատոնի բացումը մարզահամերգային համալիրում անճաշակության, գավառականության դրսևորում է։ Այս փառատոնի ղեկավարները ամբողջ կյանքը այցելել են միջազգային փառատոններ՝ Կանն, Բեռլին, Վենետիկ․․․ամենուր այցելել են պետական միջոցների հաշվին։ Լավ, այդքան փառատոններ այցելելով չե՞ն տեսել, որ օրինակ Կաննի պես փառատոնը իր բացումը անցկացնում է այն դահլիճում, որտեղ ցուցադրվում են կինոները։ Դա կինոթատրոնների հանդեպ հարգանքի դրսևորումն է»,- ասաց Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ