Արտաքին 3 տարի առաջ - 21:00 06-07-2023

Ուկրաինայի նախագահը կայցելի Թուրքիա, կկայանա Էրդողան-Զելենսկի հանդիպումը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղը կայցելի Թուրքիա և հանդիպում կունենա այս երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ Սաբահ պարբերականը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։

Հաղորդվում է, որ Էրդողանի և Զելենսկու բանակցությունները կկայանան հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները, Հացահատիկային միջանցքի համաձայնագիրը, որի ժամկետը կլրանա հուլիսի 17-ին, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունները։

Էրդղոանի և Զելենսկու բանակցություններից հետո, որոնք կկայանան Ստամբուլի Վահդեթթին պալատում, երկու առաջնորդները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այն առաջնորդների թվում է, ովքեր ռուս-ուկրաինական պատերամի ընթացքում ամենից շատ հանդիպումներն են ունեցել ինչպես Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում