Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:01 06-07-2023

Ում կկանչեն քննիչ հանձնաժողով Փաշինյանից հետո. ցանկը պատրաստ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«44-օրյա պատերազմից 3 տարի անց, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացավ պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, ուղիղ եթերում խոսեց շատ թեմաների մասին՝ չկաշկանդվելով պետական գաղտնիքի հրապարակումից: Հիմա իշխանական հանձնաժողովի նախագահը պլանավորում է՝ ինչ անել առաջիկայում:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, հանձնաժողովը այս օրերին քննարկում է, թե վարչապետից հետո որ պաշտոնյաներին հերթականությամբ պետք է հրավիրեն հանձնաժողով: Մասնավորապես, քննարկում են հաջորդը քննիչ հանձնաժողով հրավիրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Թե ինչպես նա պետք է գա շրջափակված Արցախից, չեն պատկերացնում անգամ ՔՊ-ականները:

Այնուհետեւ ԱԺ-ում մտադիր են ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հրավիրել: Ի դեպ, երեկ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի իրեն թույլ տան գնալ ԱԺ՝ մասնակցելու քննիչ հանձնաժողովի նիստերին»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է