Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:19 04-07-2023

Ի՞նչ շրջադարձ է տեղի ունեցել ավտոբուսների ձեռքբերման գործում․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անցած շաբաթ կառավարությունն ընդունել է «Գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» որոշում, որով, ըստ պաշտոնական հաղորդագրության, «հնարավոր կլինի համապատասխան պայմանագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանին մատակարարել թվով 30 հատ նոր ավտոբուս պայմանագրում նշված գնով»։ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ առանց գնային փոփոխությունների 150 ավտոբուսի փոխարեն ձեռք է բերվում 180 ավտոբուս: Այսինքն, արդեն փոխանցված 6,6 մլրդ դրամով ձեռքբերված 150 ավտոբուսին ավելանում է ևս 30-ը, ինչը նշանակում է, որ մեկ ավտոբուսի գինը 44,2 մլն դրամից դարձել է 36,9 մլն դրամ:

Ի դեպ, նշենք, որ մոտ երեք ամիս առաջ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքել յանը գրառում էր կատարել՝ անդրադառնալով փոխարժեքի նվազման արդյունքում առերևույթ 1,4 մլրդ դրամի չարաշահման խնդրին, որը, հետաքրքիր «զուգադիպությամբ», հենց նշյալ 30 ավտոբուսի իրական արժեքն է։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ, ըստ այդմ, փաստաբան է վարձել նաև Երևանի նախկին քաղաքապետ, հիմա վարչապետի խորհրդական Հրաչյա Սարգսյանը:

Ըստ մեր տեղեկությունների, խոսքը հայտնի փաստաբան Արամ Օրբել յանի մասին է: Ի դեպ, ըստ մեր իշխանական աղբյուրների, Սարգսյանը որոշ տեղերում ակնարկել է, որ եթե գործն ամբողջովին փորձեն բարդել իր վրա, կարող է իշխանությունների համար, մեղմ ասած, ոչ հաճելի բաներ խոսել սեպտեմբերին սպասվող Երևանի ավագանու ընտրությունների շեմին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է