Ներքին 3 տարի առաջ - 21:00 30-06-2023

Խորհրդարանը շարունակելու է իր աշխատանքները երկրի համար հրատապ հարցերի շուրջ․ Արցախի ԱԺ նախագահ

Հունիսի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների անդամների հետ:

Արցախի ԱԺ-ից տեղեկանում ենք՝ քննարկվել են ամառային շրջանում խորհրդարանական աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր:

Խորհրդարանի նախագահը, անդրադառնալով իր խոհրդարանական գործունեությանը, շեշտել է, որ ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանն իր խորհրդարանական կյանքի ամենադաժան, բայց միևնույն ժամանակ պատվաբեր նստաշրջանն էր, որն անցել է ադրբեջանական ագրեսիայի, բռնաճնշումների և շրջափակման պայմաններում: «Այն թվով 46-րդն է, չհաշված արտահերթ նստաշրջանները: Իսկ հերթական և արտահերթ, միջխորհրդարանական խմբերի և շրջանակների հետ համատեղ, հանդիսավոր և հատուկ նիստերին իմ մասնակցության թիվը հատել է 1000-ի սահմանը», - ասել է Արթուր Թովմասյանը:

Հանդիպմանը խորհրդարանի ղեկավարը նշել է, որ 7-րդ նստաշրջանով նախատեսված բոլոր օրենքների նախագծերը կյանքի են կոչվել, իսկ Սահմանադրական փոփոխությունների մասին նախագծին կանդրադառնան ԱԺ գալիք նստաշրջանում:

Նա ընդգծել է, որ չնայած պատգամավորների համար արձակուրդային ամիսներ են, խորհրդարանը շարունակելու է իր աշխատանքները երկրի համար հրատապ հարցերի շուրջ:

Ազգային ժողովի նախագահը անդրադարձել է շրջափակման պայմաններում ծագող խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը