Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:51 30-06-2023

Ծնողներն ուզում են որդիներին Եռաբլուրում հուղարկավորել, բայց թշնամին 3-րդ օրն է` թույլ չի տալիս նրանց մարմինները տեղափոխել Հայաստան

Հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը թշնամու կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով զոհված 4 զինծառայողներից 2-ի՝ Գագիկ Բալայանի և Արմո Աբգարյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր, իսկ ժամկետային զինծառայողներ՝ Երվանդ Թադևոսյանի և Սամվել Թորոսյանինը՝ ոչ։

Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ զոհված 2 զինծառայողների ծնողներն էլ ցանկություն են հայտնել, որ իրենց որդիներին հողին հանձնեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

«Երվանդ Թադևոսյանի ընտանիքը Քաշաթաղից տեղահանված է և հիմա ապրում են Հայաստանում՝ Վեդիում։ Տղան՝ որպես Արցախի քաղաքացի, զորակոչվել և ծառայում էր Արցախի զինված ուժերում։

Հիմա տղայի մարմինը չեն կարողանում տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտներ է ստեղծում Կարմիր խաչի և Ռուս խաղաղապահ զորակազմի համար։ Ընտանիքին ևս թույլ չեն տալիս մուտք գործել Արցախ։

Բացի այդ՝ ադրբեջանական կողմը նաև մանիպուլացնում է իրավիճակը, մասնավորապես, տարածում է թեզ, թե սա ապացույց է, որ ՀՀ քաղաքացիները շարունակում են ժամեկտային ծառայության անցնել Արցախում։

Զոհված մյուս ժամկետային զինծառայողը Սամվել Թորոսյանն է, որի ընտանիքը ևս ցանկություն ունի տղային հողին հանձնել Եռաբլուրում։ Ընտանիքը Ստեփանակերտից է, այս պահին էլ ապրում են Ստեփանակերտում, ընտանեկան գերեզման ունեն այնտեղ, բայց ցանկություն են հայտնել, որ տղայի վերջին հանգրվանը Եռաբլուրը լինի։

Ցավոք, զոհված 2 ժամկետային զինծառայող տղաների համար երեկ հոգեհանգստի արարողություն չի կազմակերպվել, և այսօր թաղման արարողություն նախանշված չէ»,- ասաց Արմինե Հայրապետյանը։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ