Ներքին 3 տարի առաջ - 17:16 29-06-2023

ՀՀ դրոշը՝ Գյումրու քաղաքապետարանին հարակից տարածքի աղբամանում

Գյումրու կենտրոնական հատվածում, քաղաքապետարանին հարակից տարածքում, աղբամանում ՀՀ դրոշն է, բարեբախտաբար Ալեքսը հայտնաբերել է ու վերցրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

«Երևի օրինաչափ է, որ Գյումրու հրապարակում պետք է ծածանվեն թրքական լաթանման դրոշները, իսկ մեր ազգայինը հայտնվի աղբամանում։

Հիշեցնեմ
2019֊ին կապիտուլյանտը մի ամբողջ շոու կազմակերպեց մաքսայինում և աշխատանքից ազատեց մեկին, ում աշխատասենյակում դրոշը ոչ պատշաճ էր դրված

Հիշեցում 2․ այս տարվա հունիսի 1֊ին Գյումրու քաղաքապետարանի մանկապատանեական կենտրոնը երեխաներին թրքական լաթանման դրոշներ է բաժանել ու մինչ օրս ոչ մեկը այդ խայտառակության համար պատասխանատվություն չի կրել...

Հ.Գ
Չեմ զարմանա, եթե պարզվի, որ դրոշը աղբաման նետողները նույն թրքի ծառաններն են, ովքեր շատ «նուրբ» թրքականություն են քարոզում

Հ.Գ
Նիկոլից վատ, նիկոլին ծառայողներն են»,- գրել է իրավապաշտպանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի