Արտաքին 3 տարի առաջ - 22:00 27-06-2023

«Վագներ»-ը պատրաստվում է իր ծանր զինտեխնիկան փոխանցել Ռուսաստանի ՊՆ-ին

«Վագներ» մասնավոր ռազմական խմբավորումը սկսել է իր ծանր զինտեխնիկան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը փոխանցելու աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Ինտերֆաքս լրատվական գործակալությունը՝ հղում անել ՌԴ պաշպանության նախարարությանը։

«Ներկայում նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում «Վագների» ծանր տեխնիկան Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ստորաբաժանումներին փոխանցելու համար»,- հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարեց, որ վերահսկողության տակ է վերցրել Դոնի Ռոստովի ռազմական օբյեկտները և որոշել է հասնել Մոսկվա։ Նա մեղադրեց Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, «ռուս ժողովրդի ցեղասպանության» և Ուկրաինայում ռուսական ռազմական արշավը ձախողելու մեջ, և հայտարարեց «արդարության երթ» դեպի Մոսկվա։

Նույն օրը ուշ երեկոյան Պրիգոժինը և Ռուսաստանի իշխանությունները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերեցին, ինչի արդյունքում դադարեցվեց «Վագներ»-ի մարտիկների երթը դեպի Մոսկվա։ Ռուսաստանի իշխանությունները պարտավորվել են կասեցնել Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը և քրեական հետապնդում չիրականացնել ապստամբության մասնակիցների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ձեզ գուցե հետաքրքրի