Արտաքին 3 տարի առաջ - 15:00 22-06-2023

Թուրքիայի մեջլիսի նախագահն անդրադարձել է Հայաստանի հետ բարեկամական խումբ ստեղծելու հնարավորությանը

Թուրքիայի մեջլիսի նախագահ Նուման Քուրթուլմուշը խոսել է Հայաստանի, Սիրիայի և Եգիպտոսի հետ խորհրդարանական բարեկամական խմբեր ստեղծելու հնարավորության մասին։ Այս մասին Քուրթուլմուշը խոսել է թուրքական պետական TRT հեռուստաընկերության տված հարցազրույցում։

Թուրք պաշտոնյան ընդգծել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը Հայաստանի վարչապետի մասնակցությունը նշանակում է՝ ինչ-որ փնտրտուք կա։ Նա նշել է, որ արարողությանը ներկա են գտնվել նաև Եգիպտոսի և Պարսից Ծոցի երկրների ներկայացուցիչները։

«Սկզբունքային առումով ձեր թվարկած, գուցե նաև չթվարկած երկրների (որոնց հետ քաղաքական խնդիր ունենք) ժողովուրդների հետ որևէ խնդիր չունենք»,- հայտարարել է նա։

Քուրթուլմուշը պնդել է, թե, իբր, Թուրքիան թշնամանք չի տածում նշված երկրների ժողովուրդների նկատմամբ։ Նա նշել է, որ «իրենցից չբխող պատճառներով» լարվածություններ են եղել, եղել են կետեր, երբ հարաբերությունները խզվել են, եղել են ժամանակներ, երբ երկխոսություն չի եղել։

«Սակայն ի վերջո, ձեր թվարկած երկրների և մյուս բոլոր երկրների ժողովուրդները մեր բարեկամներն են, մի մասը մեր հարևան, մի մասը մեր եղբայր երկրներն են։ Հետևաբար Թուրքիայի ակնկալիքներից է այն, որ որպես այստեղի ժողովուրդների հետ բարեկամության բնական արդյունք առկա քաղաքական հարցերն արագորեն հարթվեն, այդ հարցերը դուրս բերվեն օրակարգից և, ի շահ երկրների ժողովուրդների, երկկողմ հարաբերություններն ամրապնդվեն»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար