Ներքին 3 տարի առաջ - 21:44 19-06-2023

Տիգրան Ավինյանի հանձնարարականից մեկ շաբաթ անց փոսալցումներ չեն արվել

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հունիսի 12-ի գործակարգավարական նիստին մեկ շաբաթ ժամանակ էր տվել մայրաքաղաքի ճանապարհների փոսալցման աշխանքները ավարտելու համար։

«Ինչքա՞ն ասեմ՝ փոսեր, փոսեր... Գնացեք, անձամբ լցրեք ասֆալտը․․․»,- հանձնարարել էր նա։



Ավինյանի այս հանձնարարությունից ուղիղ մեկ շաբաթ է անցել, սակայն մայրաքաղաքի տարբեր փողոցներում բազմաթիվ փոսեր են առկա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և հետաքրքրվել վարորդներից, թե ինչքանով են խանգարում այդ փոսերը երթևեկությանը։



Վարորդներից շատերը պնդում են, որ խնդիրը կարող է լինել թերի աշխատանքի և վատ ասֆալտապատման հետևանք։

«Փոսերի պատճառով ավտովթարները շատանում են։ Էլ չեմ ասում, որ մեքենան է փչանում դրանց պատճառով»,-նշեց վարորդներից մեկը։

Շատ այլ վարորդներ էլ հավելում են, որ խցանման հիմնական պատճառներից մեկը փոսերն են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար