Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 13:59 02-06-2023

Կարևոր է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների սահմանումը. Ելիսեյան պալատ

Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել նախօրեին Քիշնևում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպման վերաբերյալ:

Դրանում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում իրենց ստանձնած հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրում սահմանված սահմանների հարգման վերաբերյալ։ Նրանք վերահաստատել են Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը։

«Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հարգել իրենց բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ հնարավորինս շուտ ազատ արձակել ռազմագերիներին: Նրանք նաև հիշեցրել են Եվրամիության դիտորդական առաքելության ներդրման կարևորությունն ի նպաստ Հայաստանի։ Վերջում նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների սահմանման կարևորությունը։ Հանրապետության (Ֆրանսիայի) նախագահը մասնավորապես պնդել է թշնամական հռետորաբանությանը չտրվելու և խաղաղության վերադարձի ուղղությամբ ջանքերը շարունակելու կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության»,- ասված է հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա