Ներքին 3 տարի առաջ - 21:13 24-05-2023

Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել շտաբային ուսումնավարժություն

Այսօր Տավուշի մարզպետարանում՝ մարզպետ Հայկ Ղալումյանի ղեկավարությամբ, տեղի է ունեցել շտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը երկրաշարժի դեպքում» թեմայով։ Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից։

Ուսումնավարժության նպատակն է ստուգել «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ Տավուշի մարզի գործողությունների պլան»-ի իրատեսությունը և կատարելագործել ղեկավար մարմինների տեսական ունակությունները ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ:

Ուսումնավարժությանը ներգրավված էին մարզի արտակարգ իրավիճակների և տարհանման հանձնաժողովները, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը և աշխատակիցները, մարզի ուժային կառույցների ղեկավարները, Իջևան համայնքի, Գանձաքար և Գետահովիտ բնակավայրերի ղեկավարները, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունը, Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը:

Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ, փրկարար ծառայության գնդապետ Վահան Փիրումյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակը, և առաջարկել «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ Տավուշի մարզի գործողությունների պլան»-ը գործողության մեջ դնել, որի ընթացքում գնահատվում է ստեղծված իրավիճակը, ներկայացվում առաջարկներ՝ հետախուզության կազմակերպման, որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների անցկացման վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար