Ներքին 3 տարի առաջ - 11:34 17-05-2023

Գյուղերում պայմանները շարունակում են անտանելի մնալ

Հայաստանի մի շարք գյուղերում խնդիրները շարունակվում են անտեսված մնալ, որոշ գյուղերի բարեկարգման աշխատանքներն էլ կատարվում են բարերարների ֆինանսավորմամբ։ Կառավարության վրա գյուղացիները հույս չեն դնում։

Oragir.News-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ գյուղերում անտեսված են էլեկտրամատակարարման պատշաճ ընթացքը, ինչպես նաև ինտերնետի հարցն է խնդրահարույց։

Արմավիրի մարզի մեր զրուցակիցը պատմեց. «Հաճախ են անջատում լույսերը և դա կապված չէ եղանակային պայմանների հետ։ Շաբաթական 2-3 օր 1-2 ժամ լույս չենք ունենում, իսկ աշխատակիցները հստակ չեն նշում, թե ինչն է պատճառը»։

Գյուղացիները նաև ինտերնետի խնդիր ունեն։ Ըստ մեր զրուցակցի՝ այդպիսի օր չկա, որ ժամանակ առ ժամանակ չանջատեն ինտերնետը, մարդիկ ստիպված են ինտերնետի հետ զուգահեռ սակագնային փաթեթներ ակտիվացնել, քանի որ շատերը աշխատում են։

Շատ երիտասարդներ այժմ օնլայն են աշխատում։ Փաստացի գյուղերից նույնիսկ օնլայն աշխատանքն է դառնում անհնարին։

«Թող ոչ ոք չբողոքի, թե երիտասարդները լքում են երկիրը, կամ չեն ցանկանում ապրել գյուղերում։ Եթե 21-րդ դարում չկան տարրական պայմաններ՝ լույս, էլ ինչից են դժգոհում։ Երևանի քաղաքապետի ընտրությունների պատճառով Երևանը «ծաղկեցնում են», նույն ջանքերով եթե լծվեին գյուղերը ծաղկեցնելու խնդրին և ապահովեին տարրական պայմանները, շատ երիտասարդներ կշարունակեին ապրել իրենց ընտանիքների հետ գյուղերում և գյուղերը չէին դատարկվի»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին