42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 12-05-2023

Ռուսաստանը ոչ մի քայլ չի ձեռնարկի իր գործընկեր Թուրքիայի նկատմամբ. Պեսկովը՝ Քըլըչդարօղլուին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը միջամտել է այդ երկրում ընթացող նախընտրական գործընթացին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը։

«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ խոսք չի կարող լինել որևէ միջամտության մասին, և եթե ինչ-որ մեկը նման տեղեկություն է տրամադրել պարոն Քըլըչդարօղլուին, ապա նա ստախոս է»,- հայտարարել է Պեսկովը։

Կրեմլի մամուլի խոսնակը շեշտել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև Անկարայի դիրքորոշումը բազմաթիվ միջազգային խնդիրների վերաբերյալ։

«Մենք չափազանց շատ կարևորում ենք մեր երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ, քանի որ Թուրքիայի Հանրապետությունը մինչ այժմ շատ պատասխանատու, ինքնիշխան և խոհուն դիրքորոշում է որդեգրել մեր առջև ծառացած մի շարք տարածաշրջանային և գլոբալ խնդիրների վերաբերյալ: Եվ այս դիրքորոշումը մեզ համար շատ հաճելի է»,- ասել է նա։

Ռուս պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունները և որևէ քայլ չի ձեռնարկի իր գործընկերոջ նկատմամբ։ «Ուստի մենք կտրականապես մերժում ենք նման հայտարարությունները»,- նկատել է նա։

Դմիտրի Պեսկովը միևնույն ժամանակ Քըլըչդարօղլուին հիշեցրել է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու վերաբերյալ Մոսկվային ուղղված մեղադրանքները։

«Պարոն Քըլըչդարօղլուի համար շատ կարևոր է հիշել ամերիկացիների պատմությունը, նրանց ամբողջ կառավարությանը, ողջ ղեկավարությանը անընդհատ ասում էին, որ Ռուսաստանը միջամտել է, հետո տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսել հետաքննության վրա, իսկ հետո եկել են այն եզրակացության, որ ոչ մի միջամտություն չի եղել»,- եզրափակել է նա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու, Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Ռուսաստանին մեղադրել էր երկրում ընթացող նախընտրական քարոզարշավին միջամտելու մեջ։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում հիմնական ընտրապայքարը տեղի է ունենում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Տարբեր հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածուն առաջատար է փոքր տարբերությամբ, սակայն հավանական է, որ հաղթողին որոշելու համար անհրաժեշտ կլինի երկրորդ փուլ:

Ամենից շատ դիտված