Մշակույթ 3 տարի առաջ - 21:10 06-05-2023

Գյումրիում նշվել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120 և Մեծ Հայրենականի 78-ամյակը

Գյումրիում այսօրը ևս մշակութային էր. Գյումրիի Կամերային երաժշտության դահլիճում տեղի է ունեցել դասական համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120 և Հայրենական մեծ հաղթանակի 78-ամյակին։



Արամ Խաչատրյանի 120-ամյակի և Հայրենականի 78-ամյակի տարեթվերը պատահական չեն ընտրվել, թերևս տրամաբանական կապն այն էր, որ Խաչատրյանի բազմաթիվ ստեղծագործություններ ծնվել են Հայրենականի կամ նախօրեին կամ էլ ընթացքում։ Արամ Խաչատրյանի այդ ժամանակահատվածում ծնված ստեղծագործություններում ընդգծված են խորհրդային ժողովրդի անկոտրում ոգին, խաղաղ ապրելու կամքը և արարելու ձգտումը։



Հոբելյանական ծրագիրը սկսվում է Գյումրիից, համերգային ծրագիրը կներկայացվի նաև Հայաստանի այլ քաղաքներում և մարզերում։ Համերգից առաջ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալ ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին Արամ Խաչատրյանի՝ Հայաստանի և Ռուսաստանի տարբեր քաղաքներում կատարած ճամփորդությունների, հյուրախաղերի և ելույթների արխիվային լուսանկարներ, ինչպես նաև «Գայանե» բալետի ազդագրերը, որի պրեմիերան կայացել է պատերազմի տարիներին և հնչել՝ որպես հայրենասիրության խորհրդանիշ:



Համերգի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները՝ Լերմոնտովի «Դիմակահանդես»-ը, «Սպարտակ» բալետի ադաջոն, հատվածներ «Գայանե»-ը բալետից, ինչպես նաև հայտնի «Սուսերով պարը»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին